Պրոֆեսոր Ռ. Հ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում գործում է Հեմոֆիլիայի կենտրոնը, որտեղ հսկվում  և բուժվում են շուրջ 216 հեմոֆիլիայով հիվանդներ Հանրապետության տարբեր մարզերից և Լեռնային Ղարաբաղից:

Այստեղ իրականացնում են նշված կոանգուլոպաթիաներով հիվանդների արյան մակարդման օղակի մանրազնին քննություն, մակարդման հիվանդությունների ախտորոշում և ժամանակակից բուժօգնության կազմակերպում:

Մեր կենտրոնում հսկվում են և ժառանգական և ձեռքբերովի հիվանդությունների բոլոր տեսակներով մանուկները և մեծահասակները:

  • Հեմոֆիլիա Ա -   161հոգի  /մեծահասակներ 109 , մանկահասակները 52 /
  • Հեմոֆիլիա Բ  -   17  հոգի /մեծահասակները 10, մանկահասակները 52 /
  • Վիլլեբրանդով-    15  հիվանդներ /70% կանայք են/
  • Հեմոֆիլիա C -    7 հիվանդներ /մեծահասակներ, որոնցից 5-ը կանայք են/


Մեր պատմությունը

Հեմոֆիլիայի կենտրոնը գործում է 2004-2005թ, սակայն ստեղծվել է 2003թ. Առողջապահության նախարարության և ՀՀՖ-ի միջև կնքված հուշագրի համաձայն: Հուշագրի շրջանակներում հիմնվել է հեմոֆիլիայի բուժօգնության ծրագիրը, հիվանդների ռեգիստրը, զարգացել  բուժօգնության որակը և որոշակիորեն լուծվել  դեղորայքի խնդիրները: Իկզբանե Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի մասնագետները  և Միննեսոտայի համալսարանի հեմոստազի կենտրոնի բժշկական թիմը  ուսուցողական այցեր և տրենինգներ կազմակերպեց մեր կենտրոնում: Բուժօգնությունն իրականացվում է անվճար՝պետական պատվերի շրջանակներում հեմոֆիլիայի մասնագիտացված թիմի համակարգված աշխատանքի միջոցով: Կենտրոնում իրականացվում է մասնագիտացված բուժօգնություն արյունահոսական հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման նպատակով:

Ինչ  ունենք  այսօր  նոր

  • Հեմոֆիլիայի գենը կրող կանանց գենետիկական քննություն
  • Հոդերի ուլտրաձայնային քննություն
  • Վիլեբրանդի կոգուլոպաթիայի և տրոմբոցիտոպաթիաների  ախտորոշում
  • ԱՆ կողմից պետական պատվերի շրջանակներում Հակահեմոֆիլային պատրաստուկների  ձեռք բերում տարեկան շուրջ 400 000 ՄՎ և տրամադրում (Ըստ անհրաժեշտության մոդելով)
  • Հոդային բարդությունների բուժում՝ քիմիական սինովէկտոմիա
Հեմոֆիլիայի կենտրոնը տարածաշրջանում միակն է, որտեղ իրականացվում են հոդային բարդությունների ժամանակակից բուժում՝ քիմիական սինովէկտոմիա, արթրոցենտեզներ:

Ինչ ունենք անելու
  • Մինչ 18 տարեկան երեխաների պրոֆիլակտիկ բուժան  մոդելի կազմակերպում
  • Տնային ուսուցման կազմակերպում հիվանդներին և նրանց հարազատներին
  • Օրթոպեդիկ վիրահատական միջամտությունների կազմակերպում հեմոֆիլային արթրոպաթիաներով՝ IV,III աստիճանի արթրոզներով հիվանդների մոտ